ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում ոստիկանները թույլ չեն տալիս մարդիկ միանան շարժմանը․ Սրբազան

Մեզ տեղեկություններ են հասնում, որ Աբովյանում ոստիկաններն թույլ չեն տալիս, որ մարդիկ միանան շարժմանը։ Այս մասին քայլերթի ընթացքում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը։


«Եթե դա ճիշտ է, այս պահին միջոց չունեմ ճշտելու, ուրեմն Վահե Ղազարյան, ձեզ եմ դիմում, դադարեցրեք ապօրինություններ գործելը կանխավ ասում եմ, ավելորդ գրգիռներ մի արթնացրեք։ Որևէ ձևով մարդկանց ձեր դեմ մի տրամադրեք։ Էդ ոստիկաններին մի փչացրեք, մենք ոչ ատոմային և ոչ էլ ջրածնային ռումբեր չունենք։ Ոստիկաններին, մեր տղերքին մի փչացրեք, արդեն բավարար չափով փչացրել եք»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։


Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց տեսանյութ այն մասին, որ ոստիկանները փակել են Աբովյան-Երևան ճանապարհը և թույլ չեն տալիս քաղաքացիներին՝ միանալ շարժմանը։

Քաղաքականություն

Պատահարներ