Թուրքիան ուշադիր հետևում է տիրող իրավիճակին. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ։


«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Բրազիլիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր…: Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ընթացքին և կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին և աշխատել իրավունքների և օրենքի վրա հիմնված արդար խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ