Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։



Քաղաքականություն

Պատահարներ