Ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են․ դրանք կշարունակվեն վաղը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում ավարտել են խաղաղության համաձայնագրի շուրջ ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները։


Դրանք կշարունակվեն վաղը։


Հիշեցնենք, որ Ալմաթիում մեկնարկել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը:


Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։


Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Քաղաքականություն

Պատահարներ