Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ

Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակում հավաքված է եղել 11 հազար 300 մարդ:


Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:


Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ վաղը  Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում ևմարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Նա նաև հայտնել է, որ վաղը հանրահավաք չի լինելու:

Քաղաքականություն

Պատահարներ