Երևան-Սևան ճանապարհին «Զիլ» է կողաշրջվել. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված

Երևան–Սևան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` «Զիլ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 10-ին, ժամը 11:00-ին։


«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Զիլ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով»,– ասված է հաղորդագրությունում։


Ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Քաղաքականություն

Պատահարներ