Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել

Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Վայոց Ձորում․ հայտնում են ՆԳՆ-ից, տեղեկանում ենք Aysor- ից։


Ըստ ՆԳՆ-ի՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։


Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։


Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, մեկն էլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։

Քաղաքականություն

Պատահարներ