Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարքի գործոն է։


Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է' կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։


Բացատրեմ ինչու։


Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը ԱԺ ընդդիմությունը պետք է անի.


1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,


2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։


Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակն, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, պետք է հանդիպեն պատգամավորների հետ' հատ-առ-հատ, եւ տեղ հասցնեն իրենց' ընտրողների պատգամը։


Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում եւ ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»:

Քաղաքականություն

Պատահարներ