Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։


Այսօր՝ մայիսի 10-ին, Պետդուման կքննարկի վարչապետի թեկնածությունը։ Ժամը 14:00-ին կսկսվի Պետդումայի լիագումար նիստը, որում քվեարկություն կկայանա կառավարության նախագահի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։


Միշուստինը հանդես կգա զեկույցով և կպատասխանի պատգամավորների հարցերին։



Քաղաքականություն

Պատահարներ