ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվիստները գրոհել են Բեռլինի մոտ տեղակայված Tesla գործարանը

Ցուցարարները ներխուժել են Գերմանիայի Գրյունհայդե քաղաքում գտնվող Tesla գործարանի տարածք, գրում է Bild-ը։


Նշվում է, որ ոստիկանները փորձում են կանգնեցնել ամբոխին։


Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են կապույտ գլխարկներով մարդկանց մեծ խումբը կարմիր դրոշով քայլում անտառով։


Հրապարակման մեջ ասվում է, որ հինգշաբթի օրվանից գործարանում հավաքվել է շուրջ 1,2 հազար ակտիվիստ ամբողջ Եվրոպայից։ Նրանք վրանային ճամբար են հիմնել և պահանջում են դադարեցնել գործարանի ընդլայնումը։ Դեպքի վայր են տեղակայվել հեծյալ ոստիկաններ և ջրցան մեքենաներ։


Grünheide-ում գտնվող Tesla գործարանը միակն է Եվրոպայում: Ձեռնարկությունը բացվել է 2022 թվականին, որտեղ աշխատում է 11,5 հազար մարդ։ Գործարանը տարեկան արտադրում է մոտ 250 հազար ավտոմեքենա։


Մարտին Grünheide-ի Tesla գործարանում արտադրությունը դադարեցվել էր էլեկտրասյունի հրկիզումից հետո: Լրատվամիջոցները գրել են, որ հարձակման հետևում կանգնած են կլիմայի ակտիվիստները։


Նրանք սատարում են տեղի բնակիչների բողոքը ջրային պաշտպանության գոտում Tesla գործարանի ընդլայնման դեմ և ծրագրում են կառուցել բեռնատար կայան, նյութատեխնիկական միջոցներ և պահեստներ։



Քաղաքականություն

Պատահարներ