ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին Երևանում քաղաքացիները քայլերթ են իրականացնում

Քաղաքացիները հասնելով ԵՊՀ ողջունեցին դասադուլավորներին ու շարունակեցին անհնազանդության ակցիաները քայլերթով: Ոստիկանական ուժերն էլ շարժվում են երթի մասնակիցների հետևից:


Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։


Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։


Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։

Քաղաքականություն