ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանում ևս դասադուլ է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Դիլիջանում ևս ուսանողները դասադուլ են հայտարարել։


Շարժումից նաեւ հայտնում են, որ այս պահին դասադուլի կոչին են միացել ԵՊՀ, ՀԱՊՀ և ՀԱԱՀ ուսանողները:


Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Քաղաքականություն

Պատահարներ