ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը. Ջրի տակ կարող է գտնվել մինչև 20 մարդ

Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում քաղաքային ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի, կոտրել Համբույրների կամրջի պատնեշն ու ընկել է Մոյկա գետը: Ականատեսների նկարած կադրերում երևում է միայն ավտոբուսի տանիքը և մի խումբ մարդիկ, որոնք տուժածներին դուրս են բերում խորտակվող տրանսպորտից:


«78» հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը՝ խուսափելով քարշերինգի մեքենայի հետ բախումից, և ավտոբուսն ընկել է գետը։


Ջրի տակ կարող է գտնվել մինչև 20 մարդ, հայտնել Է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը:

Քաղաքականություն