ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում ջուրն ընկած ավտոբուսի վարորդին բերման են ենթարկել. կան զոհեր

Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ուղեւորներով ավտոբուսի վարորդը բերման է ենթարկվել: Ինչպես մայիսի 10-ին հայտնեցին մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունից, հարուցվել է քրեական գործ։


«Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր տնօրինության պետական ​​քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 264-ը («Երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում»): Ավտոբուսի վարորդին ոստիկանություն են տարել»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Interfax-ը։


Հավելենք, որ ըստ նախնական տվյալների կա 3 զոհ:

Քաղաքականություն

Պատահարներ