Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիտնականները Արեգակի վրա գրանցել են օրվա ընթացքում երկրորդ ամենաբարձր դասի Х բռնկումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները:


«Մայիսի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:44-ին ռենտգենյան տիրույթում 3664 (S18W60) բծերի խմբում գրանցվել է 46 րոպե տևողությամբ x1.5 բռնկում», - ասված է հաղորդագրության մեջ: (Երևանի ժոմանակով՝ 15։44)


Բռնկումն ուղեկցվել է կարճալիք (կՎ) ռադիոկապի խախտմամբ։ Սա ամենաբարձր դասի երկրորդ բռնկումն է, որը գրանցվել է շաբաթ օրը՝ մայիսի 11-ին: Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում այս դասի 12 բռնկում է տեղի ունեցել:


Մայիսի 10-ին երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ սկսվեց Արևի վրա մի շարք բռնկումներից հետո: Այն G5-ի հզորության մակարդակին հասել է մայիսի 11-ի գիշերը՝ 2005 թվականի օգոստոսի 24-ից ի վեր առաջին անգամ։ 


Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը չափվում է հինգ ցուցանիշների սանդղակով, որտեղ G5-ը ծայրահեղ ուժեղ է, իսկ G1 — ը՝ թույլ: Երկրի վրա փոթորկի առավելագույն մակարդակը կարող է վնաս հասցնել տրանսֆորմատորներին և ոչնչացնել էներգետիկ համակարգերը:

Քաղաքականություն

Պատահարներ