ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը սկսում է նվազել. տեղումները շարունակվում են

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնոմ է, որ այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ 



Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։


Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում նաև Երևանում, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։


Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 18-20, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։






Քաղաքականություն

Պատահարներ