Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. անձրև, կարկուտ, օդի ջերմաստիճանի նվազում

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 12–ից 16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։



Երևան քաղաքում նույնպես մայիսի 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կհասնի 16-20մ/վրկ–ի։



Քաղաքականություն

Պատահարներ