Երկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջ

Երկիրը ապրում է իր ամենամեծ փոթորիկը վերջին 20 տարվա ընթացքում և երրորդը՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։


«Այս մագնիսական փոթորիկը մոլեգնում է ալիքներով. երեկ կեսօրից մի փոքր իջնելով՝ ծայրահեղից շատ ուժեղ, այն կրկին ձեռք է բերել իր նախկին հզորությունը: Փոթորիկը ճանաչվել է ոչ միայն վերջին 20 տարվա ամենախոշորը, այլ նաև 21-րդ դարում երկրորդ ամենահզորը։


Արևային քամու արագությունը մնում է անսովոր բարձր՝ մինչև 1000 կմ/վրկ՝ միջինից գրեթե երեք անգամ մեծ։ Մագնիսական փոթորիկի ուժգնության մասին է վկայում նաև այն, որ նախօրեին հյուսիսափայլով հիանում էին նույնիսկ Աֆրիկայում և Միջերկրական ծովում։


Քաթարի և Էմիրեյթս ավիաընկերությունների թռիչքները դեպի ԱՄՆ արևմտյան ափ երկու օր ավելի հարավային երթուղիով են իրականացվել ուժեղ գեոմագնիսական փոթորիկների պատճառով: Այս թռիչքները սովորաբար անցնում են տրանսբևեռային ճանապարհով:


Արևը այդքանով չի հանգստացել և երեկ տեղի է ունեցել X5.8 ուժգնությամբ բռնկում, որը երկրորդ ամենահզորն է վերջին 7 տարվա ընթացքում: Արեգակնային բծերի կուտակումներն, որը ժայթքում է հզոր բռնկումներով, շարունակում է աճել և արդեն 17 անգամ մեծ է Երկրի տրամագծից:


Ըստ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների Երկրի մագնիսական դաշտը կհանդարտվի մայիսի 13-ի երեկոյան ժամերից ոչ շուտ»,-նշել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ