Եղանակը Հայաստանում. անձրևային կլինի թե՛ Երևանում, թե՛ մարզերում

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 18-22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:


Երևան քաղաքում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։





Քաղաքականություն

Պատահարներ