Երևանի բուժկենտրոններից մեկում ծննդկան է մահացել. ԶԼՄ

Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել։

Քաղաքականություն

Պատահարներ