![Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-18/6648c0f10aa03.webp)
Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը
![Կալանավորվել է Սլովակիայի վարչապետի վրա կրակող անձը](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-18/6648c0f10aa03.webp)
Սլովակիայի քրեական դատարանը կալանավորել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Յուրայ Ցինտուլային, հայտնում է TASR գործակալությունը։
«Վարչապետի սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատարանի կողմից կալանքի տակ է վերցվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում։ Այն պահին, երբ վարչապետը դուրս է եկել հավաքված քաղաքաբնակների մոտ, հնչել է հինգ կրակոց։
Նրան է դիպել չորս գնդակ, որից հետո վերջինիս ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատվել, ապա արհեստական կոմայի մեջ մտցվել։ Վերջին տեղեկություններով՝ նրա վիճակը կայուն է, բայց դեռ ծանր։