Մերձավոր Արևելքը կհանդարտվի միայն Պաղեստինի ստեղծումից հետո. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ միայն պաղեստինյան պետության ստեղծումը կկանգնեցնի Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը։ Նա կարծում է, որ Գազայի հատվածում իրավիճակը կարող է տարածվել Մերձավոր Արևելքի այլ երկրներում։


«Գազայի պատերազմը բաց վերք է, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը։ Բռնության և անկայունության ցիկլին վերջ տալու միակ կայուն ճանապարհը երկու պետությունների լուծումն է՝ Իսրայելի ու Պաղեստինի՝ կողք կողքի խաղաղության և ապահովության պայմաններում, Երուսաղեմը՝ երկու պետությունների մայրաքաղաքով», - գրել է  Գուտերեշը:

Պատահարներ