Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել մայիսի 14-ին խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։


«Այսօր ես վետո դրեցի մի օրենքի վրա, որն իր էությամբ և ոգով ռուսական օրենք է, և հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական չափանիշներին», - ասել է նա շաբաթ օրը կայացած ճեպազրույցում։


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ օրենքը կապ չունի ռուսական օրենսդրության հետ և ուղղված է արտերկրից ոչ կառավարական կազմակերպությունների ստացած միջոցների մասին տեղեկություններ ստանալուն։

Քաղաքականություն

Պատահարներ