![Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-18/6648adf53b1a6.webp)
Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել
![Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-18/6648adf53b1a6.webp)
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել, սակայն նրա վիճակը թույլ չի տա առաջիկա օրերին նրան Բանսկա Բիստրիցայից տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոց: Այդ մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ֆիցոյի վիճակը կայունացել է:
Իսկ ավելի վաղ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար կասկածվող 71-ամյա Յուրայ Ցինտուլան կանգնել է դատարանի առջև: Նա հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար։ Ցինտուլայի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել վարչապետին, այլ միայն վնասել։
Հանցագործությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Կասկածյալին սպառնում է ցմահ ազատազրկում։