ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մրցարշավային մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա զոհ. ՌԴ

ՌԴ-ի Լենինգրադի մարզային ռալիի գավաթի ժամանակ մրցարշավային մեքենան արագ սլանալով  մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան սլանում մեծ արագությամբ և մխրճվում մարդկանց մեջ։ 


Միջոցառման կազմակերպիչ Օլգա Սիվաչևայի խոսքով՝ վթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում, այլ վնասվածքներ չկան։ Մրցույթն անմիջապես դադարեցվել է, ժամանել է շտապօգնության մեքենա։


Դեպքի փաստով ՌԴ քննչական կոմիտեի Լենինգրադի մարզի քննչական վարչությունը հետաքննություն է սկսել, տեղում աշխատում են իրավապահները։

Քաղաքականություն

Պատահարներ