Իրանի նախագահի ուղղաթիռը, ամենայն հավանականության, կործանվել է բարձրության վրա

Իրանի նախագահի ուղղաթիռը, ամենայն հավանականության, կործանվել է բարձրության վրա։ Փրկարարները դեռևս լուր չունեն. հայտնում է IRIB-ը: Դեռևս չի հաջողվել գտնել ուղղաթիռի ճշգրիտ վայրը։

Ուղղաթիռի որոնումները շարունակվում են, սակայն այժմ հնարավոր չէ հասնել պատահարի ենթադրյալ վայր, փրկարարները ստիպված են ոտքով հասնել. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Արևմտյան դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ողջ չի մնացել ուղղաթիռի կործանումից հետո:

Քաղաքականություն

Պատահարներ