![Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-19/664a2dded7f8e.webp)
Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է
![Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-05-19/664a2dded7f8e.webp)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը»,- փոխանցում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի նախագահները մասնակցեցին երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը, իսկ վերադարձի ճանապարհին Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի ենթարկվեց։