Կրակոցներ Հրազդանում․ զոհերից մեկը քրեական հեղինակություն է. Shamshyan

Մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։





Սկզբնաղբյուր կայքը հայտնում է, որ  մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, որը տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, որը հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ: Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, որը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական  վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քաղաքականություն

Պատահարներ