ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդկանց երկու խումբ փողոցում փոխհրաձգություն են իրականացրել. ՌԴ

ՌԴ-ի Կեմերովո քաղաքում, վաղ առավոտյան, տղամարդկանց երկու խումբ փոխհրաձգություն են իրականացրել։ Կրակոցների ականատես են եղել Միչուրինսկայա Ալյա բնակելի համալիրի բնակիչները։


Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները կատարվել են տրավմատիկ զենքից, տուժածներ չկան։ Ոստիկանները բերման են ենթարկել փոխհրաձգության ութ մասնակիցների, նրանցից ոմանք փորձել են փախչել, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրանց։


ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հակամարտության բոլոր մասնակիցները տեղի բնակիչներ են։

Քաղաքականություն

Պատահարներ