ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսիկը հաղթել է Ֆյուրիին բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում

Կիրակի գիշերը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում՝ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում:

Մենամարտն ընթացել է 12 ռաունդով, հաղթանակը Ուսիկին է շնորհվել է մրցավարների որոշմամբ։ 9-րդ ռաունդում ուկրաինացին նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն վերջինս կարողացել է շարունակել պայքարը։

Այժմ Ուսիկը տիտղոսներ ունի բոլոր չորս ամենահեղինակավոր վարկածներում ՝ WBC, WBA, WBO և IBF:

37-ամյա Ուսիկը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում իր բոլոր մենամարտերում, իսկ 35-ամյա Ֆյուրիի համար սա նրա կարիերայում առաջին պարտությունն է:

Քաղաքականություն

Պատահարներ