ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է

Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց:


Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ատգամավոներ Գառնիկ Դանիելյանը, Աննա Կարապետյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Մհեր Սահակյանը, Արման Ղազարյանը, Ագնեսա Խամոյանը: Նշենք, որ այսօր Կիրանց են մեկնել մշակույթի գործիչները:


«Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի»,- ոստիկաննին ասաց պատգամավոր Արման Ղազարյանը, ում ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ չի կարելի գնալ գյուղ, «պագրան»-ը միջոցառում է իրականացնում:


Սեյրան Օհանյանը պահանջեց ցույց տալ այդ հրամանը, որով արգելվում է մտնել գյուղ, ինչին ի պատասխան Տավուշի մարզային վարչության պետը հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

Քաղաքականություն

Պատահարներ