Իրանի ԱԳՆ ղեկավարը և այլ անձինք ի սկզբանե պետք է Ադրբեջանից Իրան թռչեին երկրորդ ուղղաթիռով․ ԶԼՄ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը, որը կործանվել էր մայիսի 19-ին, համալրվել էր նավիգացիայի և տագնապային ազդանշանների անհրաժեշտ միջոցներով: Այն վարել են բանակի օդաչուները, այլ ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդաչուները: Այս մասին պնդում է Turkiye թերթը՝ վկայակոչելով իրանական հատուկ ծառայություններում իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 


Նրանց տվյալներով ՝ վերջին պահին փոփոխություններ են կատարվել ուղղաթիռի ուղևորների ցուցակում, որում գտնվել է Ռաիսին։ Ցանկում ներառվել են ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և այլ անձինք, որոնք ի սկզբանե պետք է Ադրբեջանից Իրան թռչեին երկրորդ ուղղաթիռով։


 Ուղղաթիռն ինքնին հագեցած էր երեք տեսակի հետևող սարքերով։ Ուներ հատուկ համակարգ, որն ապահովում էր ազդանշանի անխափան փոխանցում 72 ժամվա ընթացքում: Չնայած այս հանգամանքին՝ աղետի վայրը միանգամից հայտնաբերել չի հաջողվել։


Թեհրանի աղբյուրները, որոնց վկայակոչում է Turkiye - ն, նույնպես կործանումը որակել են որպես Ռաիսիին վերացնելու գործողություն, որը համարվում էր Իրանի 85-ամյա գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տեղի ամենահավանական թեկնածուներից մեկը, որը առողջական խնդիրներ ունի:




Պատահարներ