ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով հարուցվել է 15 քրգործ. «Փաստինֆո»

2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։


Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե 2020թ․ Սյունիքի մարզում առանց սահմանազատման-սահմանագծման աշխատանքների իրականացման օրենքով սահմանված գործընթացի՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի դեպքի առթիվ արդյոք առկա է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, եթե այո, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հիմքով, իսկ եթե առկա է քրեական գործ հարուցելու մասին որոշում, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հատկանիշներով, ինչ փուլում է գտնվում գործը և արդյո՞ք որևէ անձի մեղադրանք ներկայացվել է։


ՀՀ գլխավոր դատախազությունից, պատասխանելով առաջին հարցադրմանը, նշել են, որ 2022թ ապրիլի 25-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ (վարույթ), որը գտնվում է նախաքննության փուլում։


Դատախազությունից վստահեցրել են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ չեն կայացվել, ապա՝ հայտնել են, որ վերոնշյալ դեխքերի առթիվ նախաձեռնվել (հարուցվել) են հետևյալ քրեական գործերը։


Քաղաքականություն

Պատահարներ