Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը։

«Միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:

Քաղաքականություն

Պատահարներ