Սա ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և այն 2 ամսում պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում են հայրենիքը մաս-մաս տալու մեջ։ Ես ուզում եմ ասել, որ հայրենիքը տալիս են նրանք, ովքեր առարկայական պետությունը աննյութականացնում են և այն լուծում են երկիր մոլորակի վրա, որ հնարավոր չլինի դրա տեղը ցույց տալ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես այս ամբիոնից ասել եմ, որ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև սահմանազատումը շատ ցավոտ թեմա է անձամբ ինձ համար ու շատերիս համար, բայց այս ճանապարհը, որ մենք անցնում ենք մեզ բերել է կոնկրետ տարածքով, կոնկրետ սահմաններով պետություն։ Սա պարտություն չի, սա հաղթանակ է, սա առաջին հերթին մեր գիտակցության հաղթանակն է մեր ընկալումների նկատմամբ, մեր զգացումների նկատմամբ։


Հիմա ՀՀ-ում տեղի է ունենում պետական գաղափարախոսության ձևավորում, որի առանցքում պետությունն է, պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և սա պատմական ձեռքբերում է ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների համար:


Այս օրերին անկյունաքար է դրվում մեր պետականության։ Այն ճանապարհը, որ կառուցվում է Կիրանցում, սա ուղղակի ճանապարհ չի Սարիգյուղից դեպի Կիրանց, դա ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և 2 ամսում այդ ճանապարհը պատրաստ կլինի»։

Քաղաքականություն

Պատահարներ