ԱՄՆ-ն Ուկրաինային նախապատրաստում է հնարավոր միջուկային պատահարների

Վաշինգտոնը Կիևին սարքավորումներ է փոխանցում միջուկային ոլորտում հնարավոր պատահարների դեպքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավար Ջիլ Խրուբիի բացման խոսքը Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն։ 


Խրուբիի խոսքով ՝ ԱՄՆ վարչակազմն աշխատում է Ուկրաինայում միջուկային ռիսկի նվազեցման ուղղությամբ, ինչը ներառում է «սարքավորումների փոխանցում, նախապատրաստում և տեխնիկական ղեկավարում ՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած ատոմային էլեկտրակայանների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով»:


Խրուբին հավելել է, որ Վաշինգտոնն աշխատում է նաև Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության բարձրացման, էլեկտրացանցերի մասով, ինչպես նաև երկրում միջուկային ոլորտում առաջացող ցանկացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ իրավիճակային իրազեկվածության ապահովման ուղղությամբ:


Քաղաքականություն

Պատահարներ