Անահիտ Ավանեսյանը` Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Այս մասին նա ասաց կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ։


«Ո՛չ իհարկե։ Ինչո՞ւ պետք է հանդիպեմ։ Ես չգիտեմ` ինչ է հայտարարում. ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջև։ Դրա համար հանդիպման նպատակ չունեմ»,– նշեց Ավանեսյանը։


Հարցին, թե ո՞ր եկեղեցու հետևորդը է ինքը, նախարարը պատասխանեց` Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց Բագրատ սրբազանը հանդիպում է ոչ թե հոգևոր հարցեր քննարկելու համար, այլ ուրիշ նպատակներով։


Հիշեցնենք, որ վերջին օրերին Բագրատ սրբազանը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ` զինվորականների, բժիշկների, մշակույթի գործիչների, տնտեսագետների։ Միևնույն ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշել է, որ ինքը ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի,մնացածը շոշափուկներ են։

Քաղաքականություն

Պատահարներ