Չինաստանը պատասխանել է Ռուսաստանին զենք մատակարարելու Բրիտանիայի մեղադրանքներին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է բրիտանացի քաղաքական գործիչների կողմից երկրի դեմ ուղղված «անհիմն և անպատասխանատու զրպարտչական հայտարարությունները»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, որը մեջբերում է China News գործակալությունը։


«Հարկ է նշել, որ ուկրաինական հարցում կրակի վրա յուղ է լցնում ոչ թե Չինաստանը, այլ Մեծ Բրիտանիան։ Տեղեկություններ կան, որ երկու տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ էին հակամարտությունը դադարեցնելու համաձայնության գալուն։ Հենց Մեծ Բրիտանիայի և մյուս կողմերի հակազդեցության պատճառով է, որ հակամարտությունը շարունակվում է մինչ օրս»,- ընդգծել է նա։


Վենբինը նշել է, որ «Չինաստանին արատավորելը չի ​​փոխի Մեծ Բրիտանիայի պասիվ դիրքորոշումը ուկրաինական հարցում և չի լուծի այն սուր խնդիրները, որոնք առկա են Մեծ Բրիտանիայի ներսում»։ «Չինաստանը միշտ կանգնած է եղել խաղաղության և երկխոսության կողքին և կշարունակի հավատարիմ մնալ խաղաղությանն ու բանակցություններին խթանելուն և դեմ է կրակի վրա յուղ լցնելուն», - եզրափակել է նա:


Նախօրեին՝ մայիսի 22-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը, վկայակոչելով բրիտանական և ամերիկյան հետախուզությունները, ասել էր, որ «մահաբեր օգնությունն» իբր «արդեն մատակարարվում է կամ կմատակարարվի Չինաստանից Ռուսաստան, իսկ այնտեղից՝ Ուկրաինա» (մեջբերումը՝ Reuters): Նա մանրամասներ չհայտնեց։

Քաղաքականություն

Պատահարներ