ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պուտինը երկար Aurus ավտոմեքենա է նվիրել Բահրեյնի թագավորին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավորին է նվիրել հայրենական Aurus ավտոմեքենայի երկար տարբերակը։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:


ՌԴ նախագահի օգնականը հաստատել է, որ այս այցի ընթացքում առաջնորդները նվերներ են փոխանակել։


«Այո, իհարկե: Կարող եմ ասել՝ ներառյալ Aurus մեքենայի երկար տարբերակը»,- ​​ասել է Ուշակովը՝ խոսելով նվերների փոխանակման մասին։


Բահրեյնի թագավորը Ռուսաստան է ժամանել մայիսի 22-ին՝ Պուտինի հրավերով։ Պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկրների միջև համագործակցության վիճակը և հեռանկարները, ինչպես նաև բարձրացնել միջազգային օրակարգի արդի հարցերը, ներառյալ՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում: Բացի այդ, կողմերը նախատեսում են քննարկել Արաբական պետությունների լիգայի 33-րդ գագաթնաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Մանամայում։



Քաղաքականություն

Պատահարներ