Նոր հրապարակ՝ Շառլ Ազնավուրի անունով

Փարիզի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի անունով պաշտոնապես անվանել է Փարիզի 8-րդ թաղամասի հրապարակը Ելիսեյան դաշտերում։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։


Մաեստրոյի ծննդյան 100-ամյակի արարողությանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և երգչի հարազատներն ու ընկերները. Փարիզը հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրին, ում երգերում այն միշտ առանձնահատուկ տեղ է գրավել։

Նշվում է, որ այս հրապարակի ընտրությունը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ դրանից ոչ հեռու գտնվում է Հայկական Էսպլանադան։

Քաղաքականություն

Պատահարներ