Պուտինը թույլ է տվել ՌԴ-ում օգտագործել ԱՄՆ-ի ունեցվածքը՝ վնասը փոխհատուցելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի անբարյացակամ գործողություններից Ռուսաստանին և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին հասցված վնասի փոխհատուցման կարգի մասին։ Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։


Համաձայն հրամանագրի՝ ռուսական դատարաններն իրավունք կունենան օգտագործել ԱՄՆ-ի սեփականությունը Ռուսաստանում՝ փոխհատուցելու ռուսական ակտիվների առգրավումից առաջացած վնասները։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ամերիկյան շարժական և անշարժ գույքի, ԱՄՆ ընկերությունների և քաղաքացիների, ինչպես նաև նրանց պատկանող արժեթղթերի, ռուսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի և ԱՄՆ այլ սեփականության իրավունքի մասին է։


Փաստաթուղթը ենթադրում է, որ օտարերկրյա ներդրումների վերահսկողության պետական ​​հանձնաժողովը կկարողանա դատարան ուղարկել գույքի ցանկ, որը «հաշվի առնելով համաչափության սկզբունքը կարող է օգտագործվել» փոխհատուցման համար։

Քաղաքականություն

Պատահարներ