ՌԴ-ն, ՀՀ-ն, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը համոզված են դրանում․ Զախարովա

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների բարելավումը ընդհանուր դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանի իրավիճակի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային նախագծերի զարգացման գործում։ Այս տրամաբանությունը, մասնավորապես, ներդրված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ընդլայնման մեր աշխատանքում։ Մենք հավատարիմ ենք Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկխոսության ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի միջոցով։


Հիշեցնեմ, որ այն ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։


Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը համոզված են, որ տարածաշրջանային խաղացողներն իրենք պետք է որոնեն լուծումներ առկա մարտահրավերներին և խնդիրներին՝ առանց արտաքին միջամտության:


Կա համապատասխան դրական փորձ, և մենք պետք է ապավինենք դրան»,- նշել է նա։



Քաղաքականություն

Պատահարներ