Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց

Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց Ղևոնդյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։


Հիշեցնենք, որ Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին, ձերբակալվել է երեկ։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իբրև իշխանությունը զավթելու նախապատրաստության համար, որը չի իրականացվել՝ իր կամքից անկախ հանգամանքներում։

Քաղաքականություն

Պատահարներ