ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի մարմինը տեղափոխել են նրա հայրենի քաղաք

Էբրահիմ Ռայիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխել են իմամ Ռեզայի դամբարան, որը գտնվում է Ռայիսիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին այսօր հրաժեշտ են տալիս Թեհրանում:


Ավելի վաղ սգո միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Ղոմում և Թեհրանում:


Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ: Երեկ սգո միջոցառումներին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:


Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։

Քաղաքականություն

Պատահարներ