Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել. Նեթանյահուի գրասենյակը` ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։


«Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը։


Ուրբաթ ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել էր դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահում։

Քաղաքականություն

Պատահարներ