Այս տարի Շուռնուխը միայն մեկ շրջանավարտ ունի

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի միջնակարգ դպրոցում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա: Այս մասին տեղեկացնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը:


«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը: Ձեզ մաղթում եմ խաղաղություն:Խաղաղության հետ միասին ուժեղ Հայկական Պետություն: 

Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:

Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է»,-ասված է հաղորդագրության մեջ:





Քաղաքականություն

Պատահարներ