Մենք լրջորեն մտահոգված ենք օտարերկրյա գործակալների մասին օրենքով. Բորել

Մենք լրջորեն մտահոգված ենք օտարերկրյա գործակալների մասին օրենքով: Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։


«Դա իսկապես չի նպաստում Վրաստանի եվրոպական ճանապարհին, և մենք քննարկում ենք դա նրանց հետ, բայց միևնույն ժամանակ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չվիրավորենք նրանց ազգային զգացմունքները։ 


 Մենք պետք է օգտագործենք զգայուն լեզու՝ միաժամանակ պահպանելով հստակ դիրքորոշում այն ​​մասին, թե ինչն է հարիր եվրոպական ճանապարհին, իսկ ինչը` ոչ»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ