Պուտինն ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին՝ «ելնելով այսօրվա իրողություններից»

Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերսկսումը հնարավոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Կրկին վերսկսվել են բանակցություններին վերադառնալու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Թող վերադառնան։ Բայց դրանք վերադառնում են ոչ թե մեկ կողմի ուզածի հիման վրա, այլ այն հիմնարար բնույթի պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Բելառուսում և Թուրքիայում բարդ բանակցությունների ընթացքում և հիմնված են այսօրվա իրողությունների վրա, որոնք ձևավորվել են «տեղում»», - ասել է նա լրագրողներին: 


«Մենք պատրաստ ենք դրան»,- հավելել է Պուտինը։


Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը «պատրաստ է բանակցությունների, որոնք կհանգեցնեն հատուկ ռազմական գործողության շրջանակներում սահմանված նպատակներին հասնելուն»։

Քաղաքականություն

Պատահարներ