Ռուսաստանի և Ճապոնիայի միջև միջուկային զենքի վերացման մասին համաձայնագիրը դադարել է գործել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ճապոնիայի հետ միջուկային զենքի վերացման ոլորտում համագործակցության համաձայնագրի դադարեցման մասին։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։


Նշվում է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Տոկիոյում 1993 թվականի աշնանը, դադարել է գործել 2024 թվականի մայիսի 21-ին։ Այն կարգավորում էր ռուս-ճապոնական համագործակցությունը կրճատման ենթակա միջուկային զենքի վերացման ոլորտում և նախատեսում էր հատուկ հանձնաժողովի ստեղծում՝ այդ գործընթացը վերահսկելու և տեղեկատվության փոխանակման համար։


2023 թվականի մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «բելառուսական կողմի խնդրանքով» կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, «ինչպես Միացյալ Նահանգները վաղուց արել է իր դաշնակիցների տարածքում»։


 Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ միակ երկիրը, որը փրկվել է միջուկային ռմբակոծություններից, անընդունելի է համարում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը։ Նրա խոսքով՝ Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կմեծացնի լարվածությունը ուկրաինական հակամարտության շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ