Ռուսաստանը առաջին անգամ կզբաղեցնի ցորենի համաշխարհային շուկայի ավելի քան մեկ քառորդը

Հացահատիկի միջազգային խորհուրդը (IGC) բարձրացրել է ռուսական ցորենի արտահանման իր կանխատեսումները՝ հիմնվելով ընթացիկ գյուղատնտեսական սեզոնի արդյունքների վրա։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով խորհրդի տվյալները, Ռուսաստանն առաջին անգամ կզբաղեցնի հացահատիկի համաշխարհային շուկայի գրեթե 26%-ը։


IGC-ի կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանն ընթացիկ գյուղատնտեսական տարում ակնկալում է արտահանել 53,1 մլն տոննա ցորեն՝ ապրիլյան կանխատեսումների՝ 52,1 մլն տոննայի դիմաց։ Սա գրեթե 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և գերազանցում է ժամանակակից պատմության բոլոր ցուցանիշները։


Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը ցորենի համաշխարհային արտահանման մեջ կարող է աճել մինչև ռեկորդային 25,8%՝ նախորդ տարվա 23,2%-ի դիմաց։ Նախկին առավելագույնը՝ 23,4 տոկոս, գրանցվել է 2017/2018 գյուղատնտեսական տարում։ Ցորենի համաշխարհային արտահանումը, ըստ IGC-ի կանխատեսումների, այս սեզոնի վերջում կկազմի 205,7 մլն տոննա (մեկ տարի առաջվա 207,4 մլն տոննայի համեմատ)։

Քաղաքականություն

Պատահարներ